Պայմաններ, Դրույթներ և Գաղտնիության քաղաքականություն

Հրապարակային պայմանագիր

Թարմացվել է 12.03․2021թ.-ին, Երևանի ժամանակով՝ 21:00

Այստեղ ներկայացված են www.vaniartstore.com կայքի (այսուհետ՝ Կայք) միջոցով գործարքների՝ ապրանքների և ծառայությունների պատվերների իրականացման հիմնական պայմանները։

Սույն պայմանները համարվում են հրապարակային առաջարկ (օֆերտա) հաճախորդների հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով: Սույն պայմանների շրջանակներում հաճախորդ է համարվում ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ (գրանցված և չգրանցված), ով ընդունել/ակցեպտավորել է սույն Պայմանները։

Այս պայմանները կարող են թարմացվել մեր կողմից՝ առանց նախապես տեղեկացնելու: 

1. Ընդհանուր դրույթներ

 

Սույն պայմանագիրը (Օֆերտան) կնքելու լրիվ և անվերապահ համաձայնություն (Ակցեպտ) է համարվում հաճախորդի կողմից Կայքում պատվեր կատարելը որպես գրանցված կամ չգրանցված հաճախորդ։

 

Կայքում ներկայացված են ապրանքներ և ծառայություններ, որոնք Vani Art Store-ի սեփականությունն են։

2. Վճարման միջոցներ և պայմաններ

 

Վճարման պարտականությունն առաջանում է Կայքի միջոցով ապրանքի կամ ծառայության պատվերի դեպքում։

Վճարումը կատարվում է Կայքում գործող առցանց վճարային համակարգով՝ Visa և MasterCard բանկային քարտերի միջոցով, իսկ հեռախոսազանգով կամ նամակագրության միջոցով պատվեր գրանցելու դեպքում հնարավոր է վճարում կատարել նաև «Telcell» կամ «EasyPay» տերմինալների/առցանց վճարային համակարգերի միջոցով, ինչպես նաև բանկային փոխանցմամբ:

Վերոնշյալ Վճարման բոլոր եղանակների դեպքում էլ անհրաժեշտ է հետևել հրահանգներին, ուշադիր և ճշգրիտ լրացնեք տեղեկատվությունը, հակառակ դեպքում առաջացած խնդիրների համար մենք պատասխանատվություն չենք կրում:

Փոխանցում կատարելիս կարող են առաջանալ խնդիրներ Ձեր բանկային հաշվի և/կամ այլ էլեկտրոնային գործարքներ իրակացնող համակարգի և/կամ դրանց կից, Ձեր հաշվի հետ: Այս դեպքերում դուք պետք է նախ կապ հաստատեք Ձեզ սպասարկող  բանկի կամ այլ էլեկտրոնային ծառայություններ առաջարկող ընկերության հետ:

 

Կայքի միջոցով վճարումն իրականացվում է պատվերի գրանցման պահին՝ կայքում հասանելի վճարման եղանակներով։ Վճարումն իրականացնելուց հետո՝ վճարումը հիմնավորող էլեկտրոնային անդորրագիրը ավտոմատ կերպով ուղարկվում է Հաճախորդի կողմից նշված էլեկտրոնային փոստի հասեցին։

3. Առաքման պայմաններ

 

Մենք իրականացնում ենք անվճար առաքում ՀՀ ամբողջ տարածքում: Առաքումն իրականացվում է երկու եղանակով՝

1. Առաքում հասցե (գործում է միայն Երևան և Աբովյան քաղաքներում),

2. Առաքում Հայփոստի միջոցով, որը գործում է ՀՀ ողջ տարածում և Արցախում:

Կախված հասցեից՝ առաքման ժամկետները կարող են տարբերվել: Առաքումը մեծամասամաբ իրականացվում է՝ պատվերի հաստատման օրվանից 1-3 աշխատանքային օրվա ընթացքում: Դեպի ՀՀ  որոշ մարզեր պատվերներն առաքվում են մինչև 7 աշխատանքային օրվա ընթացքում:

​Պատվերը երկու տարբեր հասցեներով առաքելու դեպքում ձևակերպում են երկու տարբեր պատվերներ: 

​Առաքման ձգձգումը հնարավոր է անկանխատեսելի դեպքերի առկայության պարագայում, որոնք տեղի են ունեցել մեր կամքից անկախ: Նման դեպքերում մենք անպայման կտեղեկացնենք Ձեզ  առաքման ժամկետի փոփոխության մասին:

4. Փոխանակումն ու վերադարձը

4.1 Վերադարձ

Պատվիրված ապրանքների և ծառայությունների փոխանակումն ու վերադարձն իրականացվում են «Սպառողների իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան։ Կայքի միջոցով գնված ցանկացած ապրանք ենթակա է վերադարձի՝ պատվերը ստանալուց 14 օրվա ընթացքում:

Վերադարձվող ապրանքը չպետք է լինի օգտագործված, պետք է պահպանված լինեն ապրանքային տեսքը, սպառողական հատկությունները, պիտակները: Հակառակ դեպքում՝  ապրանքը կդիտվի վերադարձի և կփոխանակման համար ոչ ենթակա:

Վերադարձ կամ փոխանակում կատարելիս հաճախորդը կից պետք է ներկայացնի նաև գնման կտրոնը:

Վերադարձի ենթակա բոլոր ապրանքները ստուգվում են, ենթարկվում են զննման: Վերադարձի կամ փոխանակման չհաստատվելու դեպքում Vani Art Store-ը իրավասու է չկատարել վերադարձ, փոխանակում:

Մինչ Vani Art Store  հասնելը ապրանքը գտնվում է հաճախորդի պատասխանատվության ներքո, ուստի, խնդրում ենք, ապահովել, որպեսզի ապրանքը հետվերադարձի ճանապարհին չվնասվի:

Ապրանքը պետք է ետ վերադարձվի իր սկզբնական փաթեթավորմամբ: 

Վերադարձը և փոխանակումը կատարվում են բացառապես այն գնի շրջանակներում, ինչ գնումը:

Վերադարձն անվճար է:

4.2 Գումարի վերադարձ

Գումարի վերադարձը կատարվում է նույն վճարային եղանակով, ինչ գնումը: Ապրանքի հետվերադարձի դեպքում՝ բանկային քարտին վերադարձվող գումարը վերադարձվում է 14 օրվա ընթացքում: Վերադարձը, փոխանակումն ու գումարի վերադարձը կատարվում են գնման արժեքի շրջանակներում:

Եթե դեռ չեք ստացել վերադարձվող գումարը, ապա Ձեր հաշիվը ստուգելուց հետո՝ կապ հաստատեք Ձեր կրեդիտ/դեբետ քարտը սպասարկող բանկի հետ: 

 

Եթե կատարել եք վերոհիշյալ քայլերը, բայց այնուամենայնիվ գումարը դեռ չի վերադարձվել, խնդրում ենք կապ հաստատել հաճախորդների սպասարկման կենտրոնի հետ:

4.3 Փոխանակում

Փոխանակվող ապրանքը չպետք է լինի օգտագործված, հակառակ դեպքում ապրանքը կդիտվի փոխանակման և ետ վերադարձման ոչ ենթակա:

Փոխանակելիս հաճախորդը պետք է ներկայացնի նաև գնման կտրոնը: 

5. Տվյալների գաղտնիությունը

Vani Art Store-ը չափազանց կարևորում է հաճախորդների տվյալների անվտանգությունը, ուստի ապահովվում է դրանց գաղտնիության պահպանումն ու պաշտպանությունը՝  համաձայն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգի: Հավաքագրված անձնական տվյալներն օգտագործվում են կայքի ֆունկցիոնալ հնարավորությունների բարելավման և սպասարկման որակի բարձրացման նպատակներով և դրանք կարող են փոխանցվել երրորդ կողմի միայն ՀՀ «Անձնական Տվյալների Պաշտպանության օրենքով» նախատեսված դեպքերում՝ դատարանի ծանուցմամբ, խուզարկման թուլտվությամբ կամ օրենքի սահմաններում կիրառվող այլ հարցումներով:

6. Մտավոր սեփականության իրավունքները

Դուք ընդունում եք և համաձայն  եք, որ Կայքում առկա բոլոր նյութերը, բացառությամբ հաճախորդի մեկնաբանությունների, ներառյալ, բայց չսահմանափակվելով տեքստերը, ծրագրերը, գրաֆիկական կամ ոչ գրաֆիկական նկարները, ձայնագրությունները, երաժշտությունը, տեսահոլովակները, ինտերակտիվ հնարավորությունները և դրանց նման նյութերը (այսուհետ՝ Նյութեր), ինչպես նաև դրանում առկա ապրանքանիշերը, ծառայությունների նշաններն ու լոգոները (այսուհետ՝ Նշաններ) պատկանում են vaniartstore.com-ին կամ արտոնագրված են նրա կողմից և ենթակա են պաշտպանության որպես հեղինակային իրավունք ևմտավոր սեփականության իրավունք՝ միջազգային կոնվենցիաների և ներպետական օրենսդրության համաձայն:

 

Կայքի Նյութերը տրամադրվում են միայն Ձեր անձնական օգտագործման համար և չեն կարող օգտագործվել, պատճենահանվել, վերարտադրվել, բաշխվել, փոխանցվել, հեռարձակվել, ցուցադրվել, արտոնագրվել կամ այլ կերպ շահագործվել որևէ այլ նպատակով առանց այդ Նյութերի սեփականատերերի նախնական գրավոր համաձայնության:

 

 

 

7. Եզրափակիչ դրույթներ և Վեճերի լուծման կարգը

Սույն պայմանագրով չկարգավորված հարցերը և/կամ ծագած վեճերը կարող են լուծվել բանակցությունների միջոցով։ Բողոքների առկայության դեպքում կարող եք Կապ հաստատել Մեզ հետ՝ +374 99 169993 հեռախոսահամարով կամ info@vaniartstore.com  էլեկտրոնային փոստի միջոցով:

 

Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

 

Եթե Դուք սույն Պայմաններով  սահմանված դրույթների ու պայմանների հետ համաձայն չեք, ապա Դուք իրավունք չունեք օգտվել սույն ապրանքներից ու ծառայություններից:

 

_________________

Ցանկացած հարցի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար, խնդրում ենք, գրել info@vaniartstore.com էլ-փոստին կամ զանգահարեք +374 99 16 99 93 հեռախոսահամարին: