Առաքում
Մենք իրականացնում ենք անվճար առաքում ՀՀ ամբողջ տարածքում: Կախված հասցեից՝ առաքման ժամկետները կարող են տարբերվել:
Առաքումը մեծամասամաբ իրականացվում է՝ պատվերի հաստատման օրվանից 1-3 աշխատանքային օրվա ընթացքում: Դեպի ՀՀ որոշ մարզեր պատվերներն առաքվում են մինչև 7 աշխատանքային օրվա ընթացքում:
Ծառայություններ
Ծառայություններ
Առցանց Պատկերասրահ
Առցանց Պատկերասրահ
Կորյուն Քիթաբչյան

Ողջույն,
Ես Կորյունն եմ, յուղանկարիչ: Փորձել եմ ինձ նկարչական բոլոր ոլորտներում, տարբեր քաղաքներում նկարել եմ սթրիտարտեր, բայց ինձ համարում եմ յուղանկարիչ, և փորձում՝ ժամանակ առ ժամանակ մեջս կուտակված էմոցիաները հանձնել կտավին։
Նկարչությունն իմ մեջ է գենետիկորեն: Գրեթե 4-5 տարեկանից սկսվել է իմ ճամփորդությունը նկարչության հետաքրքիր և գունավոր ճանապարհով: Նկարների հետ կապը և գույները ավելի ու ավելի արագ սկսեցին խառնվել արյանս հետ, երբ առաջին անգամ հայրիկիս հետ եղա Սարյանի տուն-թանգարանում: Սարյանական գույները հանգիստ չէին տալիս ինձ երևի թե մի քանի ամիս, մտքիս մեջ անընդհատ պտտվում էին հարցեր. ինպե՞ս կարելի է այդքան հիասքանչ ընտրել գույները, և ի՞նչ է զգացել նկարիչը գույնը «վերցնելիս»: Այդ օրվանից իմ մեջ արթնացավ իմ գույների ներկապնակը: Չեմ կարծում, որ մոտ եմ Սարյանական ալ կարմիրին, բայց, ըստ իս, բոլորս էլ մեր մեջ ունենք մեր պահած կարմիրը։

Վերջերս ստեղծվեց իմ արվեստանոցը, որն անվանեցի «∆∆11 գույն ∆∆»: Սիրում եմ, երբ արվեստանոցում միայնակ եմ, հնչում է սիրածս երաժտությունը, որը, իմ կարծիքով, շատ կարևոր է, չնայած՝ երբեմն լռությունը ավելի գնահատելի է և ավելի գունավոր։
Արվեստանոցում ստեղծվեցին սյուռեալիստական վերջին գործերս, որոնք պատրաստվում են ցուցադրվել առաջիկա ցուցահանդեսին։ Չեմ սիրում նկարներս մեկնաբանել, սիրում եմ երբ դիտորդը ինքն է պատմում իր զգացմունքների մասին։
Ավարտել եմ ք. Աբովյանի նկարչական դպրոցը, որից հետո մասնակցել եմ տաբեր մաստեր կլասների, ունեցել եմ տարբեր ցուցահանդեսներ, որոնցից մեկը արտերկրում՝ Հոլանդիայում, մասնակցել եմ Հոլանդիայի Դեն Հելդեր քաղաքի տեղական նկարչական դպրոցի <<Art and Color>> դասնթացին:
Ուրախ կլինեմ լսել Ձեր կարծիքը աշխատանքներիս վերաբերյալ, հնարավորության դեպքում, կփորձեմ սիրով արձագանքել դրանց: