Առաքում
Մենք իրականացնում ենք անվճար առաքում ՀՀ ամբողջ տարածքում: Կախված հասցեից՝ առաքման ժամկետները կարող են տարբերվել:
Առաքումը մեծամասամաբ իրականացվում է՝ պատվերի հաստատման օրվանից 1-3 աշխատանքային օրվա ընթացքում: Դեպի ՀՀ որոշ մարզեր պատվերներն առաքվում են մինչև 7 աշխատանքային օրվա ընթացքում:
Ծառայություններ
Ծառայություններ
Առցանց Պատկերասրահ
Առցանց Պատկերասրահ
Մեր մասին
Ո՞վ ենք մենք
Մենք արվեստի էնտուզիաստների փոքրիկ թիմ ենք, որոնց համախմբել ու ոգեշնչել է սերը Արվեստի, Տիեզերքի, Բնության ու Փինք Ֆլոյդի հանդեպ ))
Մեր առաքելությունը
Մեր առաքելությունն է թվային տարածքի միջոցով սերմանել, զարգացնել ու տարածել սեր արվեստի հանդեպ:
Ինչո՞ւ Վանի Արթ Սթոր
Վանի անունը ստեղծվել է հայկական հնամենի Վան և Անի մայրաքաղաքների անունների միաձուլումից:
Ինչո՞ւ ընտրել հենց մեզ
Մենք ներկայացնում ենք նոր, չկրկնվող ու ինքնատիպ աշխատանքներ, որոնք կարող են մնայուն նվեր դառնալ արվեստասերների համար: Մեր կողմից առաջարկվող պրոդուկտները՝ գեղանկար, հագուստ կամ դեկոր, ստեղծվում են որևէ երևույթից մեր նկարիչների ոգեշնչման արդյունքում, այդպիսով արտահայտելով և արվեստի տվյալ գործի միջոցով փոխանցելով իրական էմոցիաներ:
Մեր առաքելության իրագործման նպատակով՝ ցուցաբերում ենք հաճախորդների անհատական աջակցություն, առաջարկում գնային հարմարավետ ընտրանքներ, ինչպես նաև մատուցում ենք ծառայությունների լայն տեսականի, որպեսզի Ձեր գնումները լինեն առավելագույնս հարմարավետ և ռիսկերից ապահովագրված:
Մեր թիմը
Մեր պրոդուկտները
Միացեք մեզ սոցիալական ցանցերում
Ցանկացած հարցի դեպքում ազատ զգացեք կապ հաստատել մեզ հետ
Մեր ընկերության նպատակներից մեկը Ձեզ առցանց գնման հաճելի փորձ փոխանցելն է: Ուստի, եթե ունեք հարցեր կամ առաջարկներ՝ կապ հաստատեք մեզ հետ:
+374 99 16 99 93
Միացի՛ր մեր թիմին

Ցանկանո՞ւմ ես միասին զարգացնենք ու տարածենք հայկականը
Vani Art Store-ում Դուք կլինեք դինամիկ, ստեղծագործ ու համագործակցող մի միջավայրում, որտեղ աշխատում են էլ-կոմերցիայի մասնագետների և տաղանդավոր նկարիչների փոքրիկ, բայց արվեստով ոգեշնչված թիմը: