Առաքում
Մենք իրականացնում ենք անվճար առաքում ՀՀ ամբողջ տարածքում: Կախված հասցեից՝ առաքման ժամկետները կարող են տարբերվել:
Առաքումը մեծամասամաբ իրականացվում է՝ պատվերի հաստատման օրվանից 1-3 աշխատանքային օրվա ընթացքում: Դեպի ՀՀ որոշ մարզեր պատվերներն առաքվում են մինչև 7 աշխատանքային օրվա ընթացքում:
Ծառայություններ
Ծառայություններ
Առցանց Պատկերասրահ
Առցանց Պատկերասրահ
Ծառայություններ

Ընտրելով Արվեստ
Vani Art Store-ը ձգտում է ապահովել Ձեզ համար առցանց գնումների հաճելի փորձ, որի արդյունքում Դուք կկարողանաք ձեռք բերել արվեստի հենց այն կտորը, որը դրական էմոցիաներով ու գույներով կլցնի Ձեր յուրաքանչյուր օրը:
Անկախ նրանից, Դուք հանդիսանում եք արվեստի փորձառու գնորդ, թե՝ կատարում Ձեր առաջին գնումը, մեր որակյալ ծառայությունները նախատեսված են բավարարելու Ձեր բոլոր պահանջմունքները:
Մենք անհամբեր ենք ճամփորդել Ձեզ հետ արվեստի աներևակայելի աշխարհում:
Սկսեք ուսումնասիրել և կապ հաստատեք մեզ հետ՝ ցանկացած հարցի կամ առաջարկի դեպքում:

Գրաֆֆիտի և ոչ միայն
Ցանկացած մեծության, բարդության և ոճի նկարչություն ամենատարբեր մակերեսների վրա՝ ներքին և արտաքին պատեր, ապակի, կերամիկա և այլն: Այս ծառայության շնորհիվ մենք կաջակցենք Ձեզ՝ իրագործել Ձեր ամենաանսովոր ու հետաքրքիր գաղափարները:
Ո՞ւմ համար է նախատեսված՝
-
Ռեստորաններ/Սրճարաններ - Պատի և/կամ գրատախտակների վրա մենյուի կամ առանձին պրոդուկտի նկարազարդում,
-
Բանկեր, հյուրանոցներ, IT և այլ կազմակերպություններ - Պատերին լոգոի, կարգախոսի, պրոդուկտների և այլնի՝ ընկերության բրենդինգին համապատասխան հետաքրքիր գեղարվեստական լուծումներ,
-
Յուրաքանչյուր անհատ, ով ցանկանում է վերափոխել կամ արվեստի գույներով լցնել տանսենյակներից որևէ մեկը:

Անհատական պատվերներ
Կարող եք պատվիրել Ձեր նախընտրելի թեմայով գեղանկարներ, ինտերիերի դեկորներ՝ ձեռագործ ջահեր ու լամպեր, էկո-պայուսակներ, դեկորատիվ բարձեր, ինչպես նաև Art հուդիներ ու շապիկներ:
Ո՞ւմ համար է նախատեսված՝
-
Այն ընկերությունների, որոնք ցանկանում են իրենց ինտերիերում ավելացնել գեղարվեստական լուծումներով դեկորներ՝ նկարներ, ջահեր, լամպեր, նկարազարդ կահույք և այլն, որոնք կլինեն ոչ միայն գեղեցիկ, այլև՝ համահունչ ընկերության բրենդինգին:
-
Այն անհատների, ովքեր ցանկանում են պատվիրել իրենց ինտերիերին համահունչ ու չկրկնվող գեղանկարներ, գեղարվեստական լուծումներով դեկորներ կամ իրենց հագուստին ու դեկորներին հաղորդել նոր գույներ ու արվեստի ժամանակակից շունչ: